Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ո՞վ է հաջորդը ցեղասպանված ազգերի ցանկում. Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

ԵԽԽՎ-ում իր աշխատանքներն է շարունակում երեկվանից մեկնարկած գարնանային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չեն, բայց մեր պատվիրակները օգտագործելով ելույթի իրենց իրավունքը` տարբեր ձևաչափերում ակտիվ կերպով բարձրացնում են Հայաստանին ու ԼՂ-ին առնչվող կարևորագույն հարցեր:

Ապրիլի 20-ին Ազատ քննարկման ձևաչափում ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ցեղասպանության ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման խնդրին: Նա իր ելույթում մասնավորապես նշել է`

«Ապրիլի 24-ին , աշխարհը, հայերիս հետ միասին, կոգեկոչի ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: «Գենոցիդ» բառը սակրալ նշանակություն է ձեռք բերել ոչ միայն ժառանգների համար այն քրիստոնյաների, որ 20-րդ դարասկզբին սպանվեցին Օսմանյան կայսրության տարածքում՝ իբրև երիտթուրքական կառավարության ծրագրված ու մանրամասն մշակված քաղաքականության իրագործում, այլև՝ ցեղասպանությունն իրագործածների: Այսօր թուրքերը՝ ընդդեմ հայոց ցեղասպանության ճանաչման առաջադրում են «Մեզ միացրեք, ոչ թե բաժանեք» կարգախոսը : Ճիշտ կարգախոս է, մենք էլ ենք համաձայն փոխըմբռնումի, մենք էլ դեմ ենք բաժանարար գծերի խորացմանը, բայց մենք ուզում ենք, որ այդ միասնականության հիմքում լինի իրականության ադեկվատ գնահատականն ու պատմական ճշմարտությունը, ոչ թե պատմության խեղաթյուրումն ու կեղծիքը: Ու դա հայերիս սուբյեկտիվ ցանկությունը չէ, դա քաղաքակիրթ աշխարհի օբյեկտիվ գնահատականն է:

Ապրիլի 12-ին Հռոմի սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը ասաց , որ անցյալ դարում մարդկությունը ապրել է երեք ողբերգություն, որոնցից առաջինը հայերի ցեղասպանությունն է: Հռոմի սրտում գտնվող սուրբ Պետրոս տաճարում կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջին համատեղ պատարագն ապացուցեց, որ աշխարհում ոչ ամեն ինչ է գնվում ու վաճառվում:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ճանաչել են հայերիս ցեղասպանությունն ու դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը : Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ, մարդկության ու մարդու կյանքի բնական իրավունքի դեմ: Առաջինը հայերն էին, երկրորդը՝ հրեաները: Ո՞վ է հաջորդը ցեղասպանված ազգերի ցանկում: Ցավոք, այս հարցը բազում պատասխաններ է ստացել առաջին ցեղասպանությունից հետո՝ ադեկվատ գնահատականի պակասի պատճառով:

21-րդ դարում ի հայտ եկած ահաբեկչությունը՝ «Իսլամական պետություն» անունով, այսօր ճիշտ նույն մեթոդներով է քառատում, գլխատում, ողջակիզում քրիստոնյաներին, պայթեցնում ու ոչնչացնում համաշխարհային մշակույթի հուշարձանները, ինչպես արել են երիտթուրքերը: «Իսլամական պետության» գոյությունն այսօր պատասխանն է այն հարցի, թե ինչու՞ պիտի դատապարտվի ոչ միայն գենոցիդը, այլև գենոցիդի ժխտողականությունը:

Օրեր առաջ Եվրոպայի խորհրդարանի ճնշող մեծամասնությամբ ընդունվեց բանաձև, որը ԵԽ-ում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի համատեղ փաստաթուղթն է: Եվրոպական խորհրդարանն ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պետք է լինի Եվրոպական միության գլխավոր առաջնահերթությունը: Մենք ողջունում ենք այս կարևոր և արդարացի որոշումը:

Նույն գործընթացն է նաև մեր Վեհաժողովում՝ ավելի քան 150 ԵԽԽՎ անդամներ միացել են միևնույն կոչերով փաստաթղթին՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» գրավոր հռչակագրին: Մենք ողջունում ենք մեր գործընկերներին, ովքեր միացել են հռչակագրին, և երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր ստորագրեն փաստաթղթի տակ:

Ո՞վ, եթե ոչ մենք, իբրև ժողովրդի ընտրյալներ ու ներկայացուցիչներ, պարտավոր ենք քաղաքակրթական արժեքները պաշտպանել՝ պաշտպանելով մարդու իրավունքները, հետևաբար և՝ մարդկության ապրելու իրավունքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում