Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր ղեկավարության ներքո գտնվող կառավարությունը սկսել է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, որն ուղղված է տնտեսական և մշակութային կապերի վերականգնմանը, հաղորդում է Interfax-ը:
«Առաջին քայլերն արդեն արված են ռուսական շուկայում վրացական արտադրանքի հայտնվելու համար, ինչը շատ կարևոր է մեր բնակչության համար: Վրաստանը պետք է դառնա համաձայնության վայր, այլ ոչ թե հակամարտության, և մենք կձգտենք, որպեսզի Վրաստանը դառնա Արևմուտքի և Արևելքի միջև քաղաքական համաձայնության վայր»,-հայտարարել է Իվանիշվիլին իր՝ «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հավաքի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ« Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի արտաքաղաքական ուղղվածությունը կմնա անփոփոխ` ուղղված Եվրոպայի հետ մերձեցմանը:










































