Տարտուում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Էստոնիայի պատմության մեջ առաջին ցույցը՝ հաջակցություն կանեփի օրինականացման: Ակցիայի կազմակերպիչները պահանջում են հասարակական քննարկում անցկացնել կանեփի թեմայով՝ հիմնված «գիտական փաստերի» վրա։ Այս մասին հայտնում է ERR-ը:
Ըստ կազմակերպիչների՝ պետք է քննարկել կանեփի օրինական օգտագործումը, որը հասանելի չէ քաղաքացիներին նույնիսկ այնպիսի հիվանդությունների դեպքում, երբ այդ բույսերը օգտագործվում են որպես դեղ, քանի որ բժիշկները դրա հիմքով դեղամիջոցներ դուրս չեն գրում:
Ցույցին մասնակցել է 100-ից ավելի մարդ: Կազմակերպիչներն ակցիայի մասնակիցներին կոչ են արել չխախտել օրենքները, և նշել են, որ ակցիան չի քարոզում թմրանյութերի օգտագործում՝ նշում է Tartu Postimees-ը:
Ինչպես ասվում է Postimees-ի հոդվածում՝ հասարակական կարծիքի հարցումների արդյունքում պարզվել է, որ Էստոնիայի բնակիչների 67%-ն աջակցում է կանեփի շուկայի օրինականացմանն ու պետական կարգավորմանը: Սակայն Էստոնիայի կառավարությունը դեմ է՝ դա հիմնավորելով ազգի առողջության մասին հոգածությամբ:












































