Ծախսերի կրճատումը, որն ԱՄՆ-ում ուժի մեջ է մտնելու եկող ամիս, կարող է բերել Իսրայելին, Հորդանանին և Եգիպտոսին հատկացվող ռազմական օգնության կրճատման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Բյուջետային կրճատումները $2.6 մլրդ-ով կպակասեցնեն ԱՄՆ Պետդեպարտամենտի և Միջազգային զարգացման հարցերով ԱՄՆ գործակալության բյուջեները, ասել է Քերին:
Կրճատումների հետևանքով օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրերը կստանան մինչև $300 մլն պակաս, նախազգուշացրել է Քերին, փոխանցում է MIGnews-ը:
Ամեն տարի Իսրայելին հատկացվում է մոտ 3 մլրդ դոլար ռազմական օգնություն, այդ գումարի 74%-ը պետք է ծախսվի ԱՄՆ-ում: «Այս կրճատումը կնկատվի երկրի ներսում, ինչն ի վերջո կբերի արդյունաբերության ոլորտում առևտրի անկման, այն նաև կհանգեցնի ԱՄՆ-ում աշխատատեղերի կորստի»,- ասել է Քերին:










































