Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։










































