Monday, 15 06 2026
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար

Պաշտոնական. Երևանում մեկնարկել է հայ-չինական գործարար համաժողովը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունն այսօր մասնակցել են Երևանում մեկնարկած հայ-չինական գործարար համաժողովի բացմանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը կարևորեց գործարար համաժողովի անցկացումը, որը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը. «Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ, առանց բացառության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ:
Վերջին տարիների ակտիվ շփումները բացահայտել են համագործակցության մի շարք առաջնային ուղղություններ: Այդպիսիք են հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, որտեղ, ինչպես գիտեք, զգալի ձեռքբերումներ կան: Մենք հպարտանում ենք հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերությամբ, որը բացվել է անցած տարվա գարնանը` դառնալով համատեղ ծրագրերի իրականացման առաջամարտիկը: Առաջնային են համարվում տուրիզմը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները: Մենք նաև հետաքրքրված ենք կրթության և գիտության ոլորտներով և բաց ենք մշակութային լայն փոխգործակցության համար»:

ՉԺՀ ԿԿ կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը նշեց, որ Հայաստանն ու Չինաստանը կարողացան դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և իրականացնել բոլոր ծրագրերը. «Հայաստանն ապացուցում է, որ ունի տնտեսական մեծ ներուժ արտահանման ծավալները մեծացնելու և նոր ծրագրեր իրականացնելու համար: Չինաստանն ունի մեծ շուկա, Հայաստանը` որակյալ արտադրանք: Չնայած դրան` Հայաստանից մեր երկիր արտահանման ծավալները շատ փոքր են: Երեկ ես համտեսեցի անկրկնելի համ ունեցող «Արարատ» կոնյակը, որը, ցավոք, Չինաստանում չկա: Հայ գործարարներին առաջարկում եմ պարբերաբար այցելել Չինաստան, գովազդել իրենց արտադրանքը, համագործակցել չին գործընկերների հետ և մուտք գործել չինական շուկա»:

Համաժողովի բացման արարողությունից հետո Տիգրան Սարգսյանն ու Լի Չանչունը մասնակցեցին հայկական «Իմպուլս» և Չինաստանի ազգային ռադիոկայանների համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են չինաստանյան 22 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են բանկային, մեքենաշինության, հեռահաղորդակցության, սարքաշինության, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:
Նշենք, որ Հայաստանում գրանցված է չինական կապիտալի մասնակցությամբ 41 ընկերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում