Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայ ժողովրդի հետ Orange-ը հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Շաբաթ երեկոյան Օպերայի ազգային թատրոնում Orange Հիմնադրամի աջակցությամբ կայացավ Հայաստանը և Ֆրանսիան ներկայացնող երաժիշտների համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ընթացքում հռչակավոր հայազգի դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ հնչեցին հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ: Բացի այդ, մանկական երգչախմբի կողմից առաջին անգամ կատարվեց Վաչե Շարաֆյանի «Անդաստան» ստեղծագործությունը, որը հատուկ գրվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

«Այս տարին մեծ կարևորություն ունի հայ ժողովրդի համար և լինելով հայ հասարակության անդամ՝ Orange-ը, մասնակցում և աջակցում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների: Այսօրվա խորհրդանշական համերգը, որը մայիսին կկայանա նաև Փարիզում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում, այդ միջոցառումներից է և միասնականության, հույսի ու վերածննդի խորհուրդ է կրում», – ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

«Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված այս համերգին որոշեցինք ներգրավել երիտասարդ տաղանդների, քանի որ երեխաներն են մեր ապագան ու զորությունը: Անցյալը հիշելով՝ շատ կարևոր է հայացքն ուղղել ապագային և անպայման քաջալերել մեր երիտասարդներին: Այս համերգով մեր երաժիշտների և երգիչների հետ միասին երգով և հայկական ոճով փոխանցելու ենք ամբողջ աշխարհում խաղաղության մեր մաղթանքը » նշեց մաեստրո Փեհլիվանյանը:

Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամը կաջակցի նաև ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Համերգը հասանելի կլինի նաև Սփյուռքի և հայաստանյան հանդիսատեսի համար: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համերգը դիտել ուղիղ հեռարձակմամբ, կարող են այցելել Օպերայի ազգային թատրոն ապրիլի 21-ին, ժամը 21:30-ին: Orange Հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ՝ «Արմենիա » հեռուստաընկերության արբանյակային ալիքներով համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի նաև եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին «Արմենիա » հեռուստաալիքով` նաև Հայաստանում:

poster

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում