Ամերիկյան BuzzFeed ինտերնետ-հոլդինգի ղեկավարությունը սկսել է նյութերի ներքին ստուգում, որոնք կայքից հեռացրել էին աշխատակիցները՝ 2012թ. հունվարին պորտալի գլխավոր խմբագրի պաշտոնում Բեն Սմիթին նշանակելուց հետո:
Ենթադրվում է, որ ընկերության գովազդային բաժնի նախաձեռնությամբ կայքի լուրերի բաժնից հեռացվում էին այն հոդվածները, որոնք քննադատում էին պորտալի գովազդատուներին:
Ներկայում հայտնաբերվել է նման 3 դեպք, նշում է Mashable-ը:
Այս տարվա մարտին ու ապրիլին անօրինական եղանակով հեռացվել էին երկու նյութեր՝ առաջինը Hasbro, մյուսը՝ Dove ընկերության մասին, որը համարվում է կայքի հիմնական հովանավորներից մեկը:
Բեն Սմիթը խոստացել է կայքի խմբագիրներին ու ընթերցողներին, որ անհիմն կերպով հեռացված նյութերը վերականգնվելու են:








































