Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-օրյակին նվիրված մամուլի ասուլիսին քաղաքապետի՝ ինչպես ինքն է սիրում ասել՝ «թիմը» շատ լավ էր պատրաստվել: Մինչ ասուլիսի մեկնարկը լրագրողներին բաժանվեց 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք առաջիկայում քաղաքապետը իրականացնելու է:
Լրագրողներից մեկը Կարապետյանի «թմի» (Կ.Կ.-ն հենց այդպես է ասում) ներկայացուցիչներից մեկին ասաց, թե՝ ինչ լավ է, նախկինում նման տեղեկատվություններ չկային, ինչին վերջինս պատասխանեց. «Նախկինի պես որ աշխատենք՝ քացով կհանեն»:










































