TeleGeography ընկերության հետազոտությունները ցույց են տվել, որ Skype-ի միջոցով զանգերի հարթակը գրավել է միջազգային հեռախոսային թրաֆիքի մեկ-երրորդ մասը, ինչը բացարձակ ռեկորդ է համացանցային հեռախոսների բոլոր համակարգերի համար:
Ընկերության վերլուծաբանների հավաքած տվյալների համաձայն` 2012թ. հեռախոսային թրաֆիքի ընդհանուր ծավալը 2012թ. ընթացքում մեծացել է ընդամենը 5%-ով և կազմել շուրջ 490 միլիարդ րոպե, հաղորդում է Vesti-ն: Skype-ի ցանցի ներսում թրաֆիքի ծավալը մեծացել է 44%-ով և կազմել է 167 միլիարդ րոպե` ամբողջ շուկայի շուրջ մեկ-երրորդ մասը:
Շատ օգտատերեր, գտնվելով Wi-Fi համակարգում, նախընտրում են սմարթֆոնը կիրառել Skype-ի միջոցով զանգերի համար, այլ ոչ թե ավանդական ձևով:
TeleGeography-ի վերլուծաբան Ստեֆան Բեքերթը նշում է, որ ավանդական ընկերությունների վրա ճնշում գործադրում է ոչ միայն Skype-ը, այլ նաև Viber-ը, Whatsapp-ը, Google Voice-ը և այլն: Skype-ի և նման այլ համակարգերի կողմից մրցակցությունը բջջային կապի օպերատորներին ստիպում է իջեցնել զանգերի և հաղորդագրությունների գները, ինչը շահավետ է օգտատերերի համար:





































