Ռեժիսոր Գարեթ Էդվարդսը, որին հաձնարարվել է նկարահանել «Աստղային պատերազմներ» կինոսագայի առաջին սփին-օֆֆը, բացահայտել է սյուժեի դետալները, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նա իր նախագծի մասին պատմել է Star Wars Celebration փառատոնում, որն ավարտվել է Կալիֆոռնիայում ապրիլի 19-ին:
«Ջեդայների բացակայությունը կլինի ֆիլմի գլխավոր տարբերությունը»,- բացատրել է ռեժիսորը:
Նա նշել է, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենալու «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 3. Սիտխերի վրեժը» ֆիլմի իրադարձություններից հետո: Ֆիլմում չեն լինի ակնհայտ չարագործներ ու հերոսներ, և այն ավելի շատ նման կլինի ռազմական դրամայի:
Անձամբ ռեժիսորը հաստատել է, որ ֆիլմում գլխավոր հերոսներից մեկին կմարմնավորի Ֆելիսիթի Ջոնսը:
Նկարահանումները պետք է սկսվեն 2015թ. ամռանը, իսկ ռելիզը նախատեսված է 2016թ. դեկտեմբերին:










































