Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Եթե ես էլ վարչապետ լինեի, չէի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօլղուի՝ այժմ պաշտոնապես նախկին խորհրդական Էթիեն Մահչուփյանը թուրքական «Աքշամ» պարբերականի իր սյունակում անդրադարձել է իր հեռացման մասին լուրերին, ապա նաև հայտարարել, որ «եթե ինքն էլ լիներ Թուրքիայի ղեկավարը, չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Մի օր մի գլխավոր խորհրդական կար» վերտառությամբ հոդվածում Մահչուփյանը նշում է, թե աշխատանքը թողնելու վրա կարող է ազդած լինել Ցեղասպանության հարցի վերաբերյալ իր վերջին բարձրաձայնումները, ինչպես նաև հավելել է, որ դեռ կարող է շարունակել աշխատանքը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում, սակայն ոչ պաշտոնական հիմունքներով:

Նա նշել է, որ անցյալ տարի մեծ ուրախությամբ է ընդունել վարչապետի գլխավոր խորհրդական դառնալու առաջարկը, քանի որ երկար տարիներ քաղաքական հարցերին անդրադարձող մտավորական լինելով՝ ցանկացել է իր մտքերն ու գաղափարները պաշտոնական կերպով ձևակերպել:

Մահչուփյան հավելել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիների ընթացքում կարևորել է իսլամի նկատմամբ զգայական քաղաքական ուժերին աջակցությունը՝ համարելով, որ կարելի է Թուրքիայում ժողովրդավարության հասնել իսլամական հատվածում ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցով:

Այնուհետև նա խոսել է աշխատանքից հեռանալու տեղեկությունների մասին՝ կրկին շեշտելով, որ մարտի 9-ին լրացել է իր 65 ամյակը, իսկ թուրքական օրենքներով այդ տարիքից թոշակի են անցնում, ինչի արդյունքում էլ նա անցել է թոշակի, ավտոմատ կերպով լքելով իր պաշտոնը, սակայն նրա հետագան դեռ վերջնականապես հստակեցված չէ:

«Միգուցե և վերջնական որոշման վրա ազդել է նաև ցեղասպանություն բառեզրը կիրառելու համար ԱԶԿ-ից իմ հասցեին հնչած քննադատությունը»,-աշխատանքը պաշտոնապես լքելու մասին գրել է Մահչուփյանը և հավելել, որ իր աշխատանքը շարունակելու որոշումն այժմ կախված է Թուրքիայի վարչապետից:

Վերջինս իր հոդվածում նաև բավական աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ «եթե ինքն էլ լիներ Թուրքիայի վարչապետը, ապա չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը», քանի որ «մեր օրերում վարչապետը պետք է պատասխանատու լինի իր ժողովրդի ներկայիս բարօրության և շահի համար ու չտանի հասարակությանն անհայտության թունելով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի հետ զրույցում Մահչուփյանը նշել էր, որ դեռ մարտի 9-ին նրա զբաղեցրած պաշտոնի հետ կապված փոփոխություններ են եղել, որոնք ավտոմատ էին և վաղուց էին նախատեսված երկրի օրենքներով: Հարցն այն է, որ Մահչուփյանի տարիքի հետ կապված փոխվել են աշխատանքի պայմանները, նա անցել է թոշակի, ինչի արդյունքում էլ ավտոմատ կերպով լքել է զբաղեցրած պաշտոնը: Նա հավելել է, որ շարունակելու է զբաղեցնել վարչապետի խորհրդականի պաշտոնը նոր կարգավիճակով և նոր պայմաններով, ինչի հետևանքով նա այլևս պետության կողմից աշխատավարձ չի ստանալու:

Ավելի ուշ տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ մինչ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելն էլ ինքը մշտապես հրապարակայնորեն հայտարարել է, որ 1915-ին կատարվածը ցեղասպանություն է:

«Խորհրդականի պաշտոնում ևս դիրքորոշումս չեմ փոխել, ուստի անսպասելի ոչինչ չի եղել: Ասում եմ այն, ինչ նախկինում էլ ասել եմ»,- նշել է Մահչուփյանը:

Ավելի վաղ թուրքական աղբյուրները գրում էին, թե Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Մահչուփյանի հեռացնելու պատճառաբանությունը կապել է վերջինիս՝ պաշտոնի հետ տարիքի անհամապատասխանությամբ, թեև իրական պատճառը նրա՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունն է, ինչի պատճառով վերջին շրջանում նրա հասցեին խիստ քննադատություններ էին հնչեցնում ԱԶԿ-ի տարբեր ներկայացուցիչներ։

Նշենք, որ Էթիեն Մահչուփյանն ուշագրավ հայտարարություններով մեկնաբանել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը, որի ժամանակ վերջինս 20-րդ դարի սկզբում թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածն անվանել էր իր անունով՝ Հայոց ցեղասպանություն: Մահչուփյանն ասել էր, որ «եթե հարցին տեխնիկական տեսանկյունից մոտենանք, մեր օրերում արդեն անհնար է ասել, որ 1915-ին ցեղասպանություն չի եղել»: Այս հայտարարությունից հետո թուրքական իշխանությունները խստորեն քննադատել էին Մահչուփյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում