ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները հրապարակային դատաստան են տեսել Իրաքի 24 քաղաքացու նկատմամբ Քիրքուք նահանգում: Այս մասին երկուշաբթի հայտնում է իրանական Press-TV հեռուստաալիքը:
«Հանցագործությունն իրագործվել է Զաբ շրջանում՝ Քիրքուք քաղաքից՝ համանուն նահանգի մայրաքաղաքից 95 կմ հեռու,- հայտնում է հեռուստաալիքը:- Բոլոր սպանված տղամարդկանց ծայրահեղականներն ավելի վաղ գերի են վերցրել: Զոհերից շատերը շրջանի համայնքային խորհրդի ծառայողներ են եղել»:










































