Saturday, 27 06 2026
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»

Թուրքական դատարանը երկարաձգեց Նշանյանի ազատազրկման ժամկետը 4 տարի 7 ամսով

Թուրքիայի վճռաբեկ դատարանը բանտում գտնվող պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի նկատմամբ սահմանված պատժաչափն ավելացրել է ևս 4 տարի 7 ամսով։ Այսպես, վերջինիս ազատազրկման ընդհանուր ժամկետը կազմեց 11 տարի 1 ամիս։ Այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

Այս պահին վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Նշանյանի փաստաբանների՝ մարտ ամսին ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ, որով առաջարկվում է Նշանյանին մեղավոր ճանաչել ոչ թե «շղթայական հանցագործության», այլ միանման հանցանքի շրջանակներում, ինչը թույլ կտա հետագայում պայքարել՝ կրճատելու գործարարի համար սահմանված պատժաչափը։

Նշենք, որ Սևան Նշանյանը 2013 թվականին երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիր նահանգում կիսավեր թուրքաբնակ գյուղը վերակառուցելու և այն զբոսաշրջային խոշոր կենտրոնի վերածելու համար։ Թուրքական իշխանություններն իր քննադատական հայտարարություններով հայտնի Նշանյանի աշխատանքը համարել էին «ապօրինի շինարարություն» և քրեական պատասխանատվության ենթարկել։ Սակայն հետագայում նրա պատժաչափը մի քանի անգամ ավելացվել էր։ Հայ գործարարի փաստաբանները դատարանի սույն որոշումները բողոքարկել են հնարավոր բոլոր ատյաններում, սակայն ամեն անգամ դիմումը մերժվել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում