ԱՄՆ-ի կառավարությունը պլանավորել է Հայիթիում կառուցել երկու նոր բանտ, որոնց ստեղծումը կարժենա մինչև 10 մլն դոլար՝ հաղորդում է Associated Press-ը: Քրեակատարողական հիմնարկները կկառուցվեն Պտի-Գոավ և Կաբարե քաղաքների ափամերձ շրջաններում:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ում թմրանյութի բաժնի տնօրենը, Պետդեպարտամենտը այս կերպ մտադիր է պայքարել լեփ-լեցուն բանտերի գերբնակեցման դեմ:
Պտի-Գոավի բանտը ոչնչացվել է 2004թ. նախագահ Ժան-Բերտրան Արիստիդի պաշտոնանկությունից հետո: Այդ ժամանակներից ի վեր մոտավորապես 100 կալանավորներ պահվել են ոստիկանական բաժանմունքում: Կաբարե բանտը նախատեսված է կանանց համար:






































