Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

«ԵՏՄ կազմում Հայաստանը չի կարող տնտեսական աճ ապահովել»

Աշխարհի տնտեսական հեռանկարների վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ այս տարին Հայաստանը կփակի տնտեսության 1 տոկոս անկումով։ Անցյալ շաբաթ հրապարակված World Economic Outlook-2015 զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ 2016-ին Հայաստանի տնտեսությունը կգրանցի 0 տոկոս աճ։ Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների՝ Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որի տնտեսությունը անկում կապրի։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցին ու հնչեցված կանխատեսումներին՝ կարծիք հայտնեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև Համաշխարհային բանկի շեշտադրումները և վերաբերմունքը Հայաստանի հանդեպ փոխվել են մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Հայաստանի որոշումից հետո, ըստ տնտեսագետի, Հայաստանի մասով նշված կառույցների կանխատեսումները սուբյեկտիվություն են պարունակում և որոշակի քաղաքական կոնտեքստ ունեն:

«Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին՝ տնտեսական անկում կամ 0 տոկոս աճ, ապա ինձ թվում է, որ նման կանխատեսումների հիմքում ընկած են նախորդ տարվա, նախորդ շրջանի գործոնները, որոնց մի մասը փոխվել են արդեն: Բայց եթե պետք է նման գնահատական տալ, ապա անտեսվում են այդ գործոնների ազդեցությունները»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ այդ գործոնների փոփոխություններից է Ռուսաստանում տնտեսական վիճակի փոփոխությունը, ռուբլու վերջին շրջանի արժևորումն ու հետագա դինամիկան, որը կարող է դրական ազդեցություն թողնել թե Հայաստանի տնտեսության, արտահանումների և թե մասնավոր տրանսֆերտների աճի վրա:

«Լավ կլիներ, որ այս գործոնները ևս հաշվի առնված լինեին նման հաշվարկներում, կանխատեսումներում ու գնահատականներում, ինչը չի արվել, եթե 2016 թվականի համար 0 տոկոս աճ է կանխատեսվել: Կրկնում եմ՝ այս կանխատեսումներն իրատեսական չեն: Արժույթի հիմնադրամը սուբյեկտիվ գնահատականներ է տվել»,- նկատեց Մարգարյանը՝ իր հերթին կանխատեսելով, որ Հայաստանը 2016 թվականը կփակի 2.2 կամ 2.5 տոկոս տնտեսական աճով: «Սա միանգամայն իրատեսական տնտեսական աճ է մեր տնտեսության համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը հակառակը՝ միանգամայն օբյեկտիվ որակեց Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում հնչեցված գնահատականները և արված կանխատեսումները՝ նկատելով, որ դրանց համար հիմք են հանդիսացել մի շարք գործոններ: Տնտեսագետի խոսքով՝ անկախությունից ի վեր Հայաստանը մի քանի տարի նման ցուցանիշներ ունեցել է, հատկապես մինչև 1994 թվականը, որից հետո, սակայն, տնտեսական աճ եղել է: Եվ միայն մեկ անգամ՝ 2009 թվականին է տնտեսական անկում գրանցվել՝ կապված գլոբալ տնտեսական ճգնաժամի հետ:

«Այսինքն՝ 94-ից հետո աճ մշտապես եղել է, որը հիմնականում եղել է որոշակի գործոնների ազդեցությամբ: Դրանք եղել են միջազգային փոխառությունների, սփյուռքի ներդրումների, որոշակի ենթակառուցվածքների հետ կապված ներդրումների հաշվին, ի վերջո՝ մասնավոր տրանսֆերտների հաշվին, որոնք մենք ստացել ենք, ու դրանց ծավալները մշտապես ավելացել են ու տնտեսական աճ են ապահովել»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար հետագա տնտեսական աճ ապահովել հնարավոր կլիներ միայն Եվրոպային ինտեգրվելու ճանապարհը ընտրելու դեպքում, որը հնարավորություն կտար նոր ներդրումներ, ենթակառուցվածքներ բերել դեպի Հայաստան:

«Սակայն ի՞նչ տեղի ունեցավ. հիմնականում Ռուսաստանից առկա մեր կախյալ զարգացումը 2013-ի աշնանը վերածվեց նաև մեկուսացված զարգացման, որը բերեց իսկական անելանելի վիճակի: Մենք հիմա մեկուսացած ենք այն կենտրոնների կողմից, որոնք այսօր կարող էին նպաստել, որ մեր տնտեսության մեջ լիներ կառուցվածքային փոփոխություն, այսինքն՝ մեզ համար ապահովեր տնտեսական զարգացում, հեռանկարներ: Իսկ մենք հիմա չունենք դա»,- ասաց տնտեսագետը՝ կոնկրետացնելով, որ Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը հիմնականում պայմանավորված է հենց ԵՏՄ-ին անդամակցելով: «Ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը մինչ այդ էլ պրոբլեմներ ուներ, որոնք բնորոշ են կախյալ երկրներին, բայց հիմա դրանց ավելացավ նաև արտաքին ամենամեծ արգելակը: Արդյունքում Հայաստանը մեկուսացավ և հնարավորություն չունի փրկելու վիճակը և առհասարակ՝ խոսելու աճից ու զարգացումից»:

Տնտեսագետի խոսքով՝ ստեղծված վիճակում միակ ելքը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է: Հակառակ դեպքում ԵՏՄ կազմում Հայաստանի տնտեսությունը կքայքայվի վերջնականապես: «Եթե մենք չկարողանանք փոխել երկրի արտաքին քաղաքական, տնտեսական վեկտորը և դուրս չգանք Ռուսաստանի ճնշման ազդեցության գոտուց, համոզված եղեք, որ կոլապս կառաջանա, ընդ որում՝ շատ արագ, ոչ թե տարեցտարի: Այն երկար սպասեցնել չի տա: Եթե որևէ մեկը չի հավատում դրան, մի քանի ամսից կհավատան»,- եզրափակեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո կանխատեսում էր 4.5-5 տոկոս տնտեսական աճ, ինչն արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարվա համար հնարավոր չի լինի ապահովել:

Հիշեցնենք նաև, որ 2013թ.-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով (դա վերաբերում է 2013–2017թթ.) չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում