Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայ-թուրքական հաշտեցման մրցակցային ճանապարհը

Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան փորձում է ավելի մեծ ջանք գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այդ խնդրին տարբեր պետությունների կամ միջազգային կառույցների անդրադարձները կանխելու համար: Թուրքիայի արտգործնախարարն, օրինակ, մեկնել է ԱՄՆ, որտեղ կփորձի թույլ չտալ այդ թեմայով վտանգավոր զարգացումներ:

Դժվար է ասել` նման զարգացումների հավանականությունն ինչքան է, բայց նաև հասկանալի է, որ Անկարան առնվազն նախազգուշանում է և փորձում զգոն լինել: Նաև դժվար է ասել, թե ինչքան է Անկարայի ջանքերի արդյունավետությունը: Համենայնդեպս, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում տեղի են ունենում իրողություններ, որոնք վկայում են ջանքերի առնվազն մի զգալի մասի ապարդյուն լինելու մասին: Թուրքիան չկարողացավ կանխել Վատիկանի դիրքորոշումը, Եվրախորհրդարանի դիրքորոշումը, մի շարք այլ կառույցների և երկրների քայլեր: Այս առումով չենք կարող չարձանագրել, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը կարողանում են, այսպես ասած, մրցակցել Անկարայի հետ և հասնել որոշակի հաջողությունների` օգտվելով նաև, իհարկե, հայության շրջանակից դուրս որոշակի հանգամանքների նպաստավոր դասավորությունից:

Մրցակցությունը երևույթ է, որն ուղեկցում է համաշխարհային պատմությունը, միջազգային քաղաքականության պատմությունը: Մրցակցությունն այդ պատմության առանցքում է, նույնիսկ տարբեր գործակցության, դաշինքների, միավորումների առանցքում: Տարօրինակ կարող է լինել, սակայն մրցակցության հրամայականը նույնիսկ կարող է ստիպել անհաշտ մրցակիցներին հանդես գալ միասնական դիրքերից: Համաշխարհային պատմությունն ունի նաև այդպիսի բազում օրինակներ: Եվ այս առումով Հայաստանի և հայկական սփյուռքի մրցակցայնության ինդիկատորը պետք է ավելի մեծ լինի, քան հայկական հարցը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Թուրքիայի հետ մրցակցելու շրջանակը: Հայաստանն ու հայությունը նույն Թուրքիայի հետ պետք է մրցակցեն այլ հարցերում, և այդ մրցակցությունը երևի թե առավել կարևոր և առավել հրամայական է, այդ թվում` հենց նույն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առումով:

Մենք ապրիլքսանչորսյան «մրցավազքում» կարողանում ենք մրցակցել, դիմադրություն ցույց տալ իր բոլոր ծավալներով Հայաստանին գերազանցող Թուրքիային, սակայն մեզ համար երևի թե առավել կարևորը Թուրքիայի հետ մրցակցությունն է այլ առումներով, օրինակ` տնտեսական: Մենք` որպես պետություն, որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ, որպես տարածաշրջանային միավոր որքանո՞վ ենք մրցունակ նույն Թուրքիայի հանդեպ մեր տնտեսական արդյունավետության, մեր հասարակական-քաղաքական մշակույթի և ավանդույթների, մեր օրինականության, սահմանադրականության, իրավականության ասպեկտով: Օրինակ` Թուրքիայում դատարանը կարող է այդ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Էրդողանին տուգանել՝ հայ-թուրքական բարեկամության արձանի տեսքը փնովելու համար, որպես ճարտարապետի հանդեպ վիրավորանք: Հայաստանում հնարավո՞ր է, որ դատարանը որևէ քայլի համար տուգանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի:

Թվում է, թե այս հարցերն էական չեն, մինչդեռ հենց սրանք են էականը և առաջին հայացքից լինելով մանրուք, իրականում իրար վրա գոյանալով` դրանք կազմում են պետության ընդհանուր պատկերը, որն էլ գնահատվում է համաշխարհային մրցակցության կոնտեքստում: Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ այցելում են Թուրքիա` կամ մշտական բնակության, կամ ժամանակավոր աշխատանքի միջոցով իրենց ապրուստը հոգալու համար: Սա տնտեսական մրցակցությունը տանուլ տալու մտահոգիչ մի օրինակ է, որը մանրուք լինել չի կարող: Եվ մրցակցության անարդյունավետության նման օրինակների ֆոնին, խոշոր հաշվով, խամրում են արդեն հաջողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, որովհետև այդ ճանաչումը մեր պետության հզորության ու մրցունակության հարց հազիվ թե լուծի, իսկ ահա պետության հզորությունն ու մրցունակությունը կլուծեն նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հարցեր:

Հայաստանի հրամայականն է ցույց տալ, որ առավել ժամանակակից, առաջադեմ, ազատ, իրավական պետություն է, քան Թուրքիան: Հայաստանի խնդիրն է աշխարհին ներկայանալ ժամանակակից դիմագծով, որպես ժողովրդավարության և իրավունքի տարածաշրջանային առաջատարության իրական հավակնորդ: Հայաստանն ունի այդ ամենի համար անհրաժեշտ ներքին պոտենցիալ, Հայաստանն ունի տնտեսական մրցունակության մարդկային ներուժ, ունի մշակութային մրցունակության ներուժ, Հայաստանն ունի ժամանակակից աշխարհի պահանջներին ադեկվատ մարդկային ներուժ: Այս ամենին բացակայում է միայն ազատությունն ու արդարադատության անկախ համակարգի միջոցով պաշտպանվածությունը: Իսկ դրան էլ պակասում է քաղաքական ցանկությունն ու կամքը, պետական մտածողությունը:

Պետության մասշտաբները որևէ նշանակություն չունեն: Պետությունների, ժողովուրդների և հասարակությունների մրցակցությունը պայմանավորված չէ նրանց մասշտաբներով: Դրա վկայությունն է այն, որ բազմաթիվ փոքր պետություններ, որ այսօր Հայաստանի մասշտաբներն ունեն, իրենց տնտեսական հզորությամբ, իրենց քաղաքակրթական ձեռքբերումներով և գրավչությամբ շատ ավելին են, քան մի քանի տասնյակ անգամ մեծ տերությունները: Խնդիրը ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին ադեկվատությունն է, սեփական առաջնահերթությունների ու շահերի հստակ սահմանումն ու դրանց սպասարկմանն ուղղված լուծումների հարցում հասարակական մեծ ներգրավվածության ապահոումը, այսինքն` մրցակցության ապահովումը նաև երկրի ներսում:

Մրցակցությունը մարդկային և նաև պետական զարգացման առանցքային խթան է, որը ստիպում է թե՛ հոգևոր-արժեքային, թե՛ ռեսուրսային, տեխնոլոգիական, մեթոդաբանական կատարելագործման: Դա էլ իր հերթին ընկած է քաղաքակրթական զարգացման հիմքում: Ըստ այդմ` մրցակցությունը քաղաքակրթող գործոն է, որը փոխում է սուբյեկտների աշխարհայացքը, մտածողությունը, արժեքները, ըստ այդմ` նաև նրանց համար ընդունելի խաղի կանոնները, բարձրացնում այդ կանոնների նշաձողը, երբ մասնակից բոլոր սուբյեկտները գալիս են գիտակցման, որ մրցակցությունը լինելով մարտահրավեր իրենց` միաժամանակ նաև անվտանգության երաշխիք է բոլորի համար և այդպիսով հանդիսանում է գործակցության որոշակի հարթություն, պայմանավորվածության որոշակի շրջանակ, ասել է թե` նաև խաղաղ գոյակցության շրջանակ, հաշտության շրջանակ:

Պարզապես մրցակցին այդ շրջանակ բերելու համար պետք է տանուլ չտալ լայն մրցակցությունը, և այդ իմաստով Հայաստանի համար դա է Թուրքիայի հետ հարաբերության հեռանկարի կարևոր հրամայականներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում