Վարշավայում ԱՄՆ դեսպան Սթիվեն Մալը ներողություն է խնդրել FBI-ի տնօրեն Ջեյմս Քոմիի հայտարարության համար, ըստ որի՝ Լեհաստանը Գերմանիայի հետ մեկտեղ պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար: Այս մասին հաղորդում է Agence France Press-ը:
Մալը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ իրեն Լեհաստանի ԱԳՆ են կանչել: «Ես հստակ հասկացնել տվեցի, որ կարծիքը՝ իբր Լեհաստանը ինչ-որ պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար, Միացյալ Նահանգների դիրքորոշումը չէ»,- ասել է դեսպանը:
«Ցանկացած նշում, թե Լեհաստանը, ինչպես նաև ցանկացած այլ երկիր, բացի նացիստական Գերմանիայից, պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար, սխալ է, վնասակար և վիրավորական»,- հայտնել է Մալը։