Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

Ապրիլի 20-29 Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը

Ապրիլի 20-29 Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը` «Գրական տապան. ապրիլ» ծրագիրը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կկրի «Խոսքը հանուն կյանքի» խորագիրը: Գրական այս նախաձեռնությունն ընթերցասեր հանրությանը կծանոթացնի Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված օտարալեզու ստեղծագործություններին, որոնց հեղինակներին էլ կհյուրընկալի փառատոնը:

«Գրականտապան. ապրիլի» կմեկտեղի հայ և օտարազգի գրողների ստեղծագործ գաղափարները՝ ուղղելով դեպի Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր մտավորականների խոսքի ու գրի հանրահռչակմանը։ Ապրիլի 21-ին նախատեսված է համատեղ գրական ընթերցում. հայ և օտար գրողները կընթերցեն Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհարապի, Ռուբեն Սևակի և եղեռնի զոհ մեր մյուս գրողների ստեղծագործություններն ու դրանց թարգմանությունները: Այս ձեռնարկով Հայաստանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը:

«Գրական տապան. ապրիլ» փառատոնը կհյուրընկալի միջազգային գրական աշխարհում հեղինակություն ունեցող մտավորականների, ինչպիսիք են Թոմաս Հարթվիգը, Մելինե Թումանին, Յուրգեն Յանկովսկին, Մարկ Մուստյանը, Մարկ Մորտեն և այլոք: Այս գրողները ստեղծագործել են նաև Հայոց ցեղասպանության թեմայով, նրանց գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ միջազգային հանրությանն իրազեկելով 20-րդ դարասկզբի մարդկային մեծագույն հանցանքի մասին։ Այդ գրքերի մի մասը թարգմանվել է նաև հայերեն, մասնավորապես` Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գիրքը, որի շնորհանդեսները նախատեսված է «Գրական տապանի» օրերին։
Փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնար Վերբերը, որի պատմվածքների հայերեն թարգմանությունը կներկայացվի ընթերցողին:

«Գրական տապան. ապրիլին» հյուրընկալված մտավորականները կմասնակցեն ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի ընթացքում կազմակերպվող «Ցեղասպանությունը գրականությունում» տաղավարում կներկայացնեն թեմային վերաբերող իրենց գրքերը:

Մտավորականները կանցկացնեն վարպետության դասեր, հայ ուսանողներին կներկայացնեն ժամանակակից գրական աշխարհի միտումներն ու զարգացումները։ Ավանդույթի համաձայն՝ նրանք կմասնակցեն կլոր սեղանների, քննարկումների, մշակութային այլ նախաձեռնությունների։

Փառատոնի հյուրերը կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ,կծանոթանան մեր պատմամշակութային ժառանգությանը, ավանդույթներին:

Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն իրականացնումէ Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարոգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում