Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Գյումրիում դաժանաբար սպանված աղջիկը աշխատել է հավաքարար. Aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք՝  երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում,  Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին  մորը եւ դստերը: Մայրը 70-անց Քնարիկ  Շահումյանն է, իսկ դուստրը  51-ամյա Ալվարդ Շահումյանը: Նշենք, որ Տեքստիլագործների թաղամասում գտնվում է նաև Շիրակի մարզպետարանը, սպանության վայրից հեռու չէ նաև  ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքը:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը  Aravot.am-ին տեղեկացրել է, որ դեռ բացահայտված  չէ, թե ովքեր են կատարել սպանությունը: Նա ասաց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, և նաև 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Այսինքն՝ երկու անձանց սպանություն ՝զուգորդված ավազակային հարձակմամբ: Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ  շրջանառվող լուրերի համաձայն մայրը եւ աղջիկը  տոկոսով փողեր են տվել: Դուստրը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային  մասնաճյուղում:

Ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը  Aravot.am-ին  ասել է, որ Ալվարդը եղել է իրենց հավաքարարը, մինչ իր տնօրեն աշխատելը այդտեղի հավաքարարը եղել է մայրը: Երբ իրեն տնօրեն են  նշանակվել, մայրը թոշակի է գնացել, մոտեցել է իրեն ու խնդրել իր փոխարեն աշխատանքի ընդունել դստերը: Մեսրոպ Ղալաչյանն էլ մարդկայնորեն ընդառաջել է:

Մեսրոպ Ղալաչյանն ասել է, որ շնորհքով, աշխույժ, կենսախինդ  ու անչափ գեղեցիկ կին էր Ալվարդը:  Մեսրոպ Ղալաչյանը տեղեկացրել է, որ նա ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, մայրը հիվանդ էր, ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ: Վերջինս  գործարար ամուսին ունի,որը  թռչնաֆաբրիկայի փոքր մասնաճյուղ է հիմնել, մասնակցել է անգամ Ախուրյանի գյուղապետի ընտրություններին:

«Ալվարդը արտաքնապես այնքան գեղեցիկ էր, կոկիկ հագնված, ոսկյա զարդերը գցած, որ մարդիկ շփոթվում էին ՝լսելով թե նա հավաքարարն է:  Հարցնում էին, թե ի՞նչ մասնագետ է  Ալվարդը, երբ ասում  էինք մեր  հավաքարարն է, մարդիկ զարմանում էին: Մի անգամ մեր Վանաձորի  գործընկերները միջոցառման ժամանակ  հարցրեցին, թե Ալվարդը ի՞նչ մասնագետ է, երբ ասացինք  մեր  հավաքարարն է , ապշահար  եղան ու կատակեցին, թե եթե ձեր հավաքարարն է էսքան գեղեցիկ, հագած-կապած, բա ձեր մասնագետները ի՞նչ կլինեն»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում