NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենի կարծիքով` արդեն 2030-ին մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա, գրում է Rosbalt-ը:
Բոլդենը նշել է, որ մարդկությունը վաղ թե ուշ ստիպված կլինի լքել Երկիրը, իսկ կյանքի համար ամենահարմար մոլորակն այս պահին Մարսն է:
Նրա խոսքով` Լուսնի ուղեծիր նախատեսվում է աստղակերպ դուրս բերել, որը հետագայում կդառնա փորձարկումների մշակման վայր: Հենց այդտեղ վայրէջք կկատարի Մարս ուղարկվող տիեզերանավը:








































