Եգիպտոսի հնագույն հուշարձանների և մշակութային ժառանգության նախարարությունը մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կվերադարձնի 123 հնագիտական արտեֆակտ, որոնք նախկինում անօրինական կերպով դուրս էին բերվել երկրից։ Դրանք առնչվում են Հնագույն Եգիպտոսի պատմությանը՝ հաղորդել է նախարար Մամդուհ ադ-Դամատին:
Նրա խոսքերով՝ վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Եգիպտոսը ամերիկյան կողմին է ներկայացրել այդ արժեքների նկատմամբ իր իրավունքը և ապօրինի կերպով արտերկիր դուրսբերման փաստը:
«Արտեֆակտները հատնաբերվել և կալանքի տակ են վերցվել Նյու Յորքի մաքսային ծառայության կողմից՝ դրանք ապօրինաբար տեղափոխելու փորձի ժամանակ: Դրանց թվում են XXVI դինաստիայի կառավարման տարիների մի քանի փայտե սարկոֆագներ, տարբեր դարաշրջանների փայտե և քարե արձանիկներ»,- պարզաբանել է Ադ-Դամատին:











































