Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է Ցեղասպանության թեմային. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ԵԽ պաշտոնական կայքէջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Մուժնիեկսը գրում է, որ ապրիլի 24-ին նշվում է 100-ամյա տարելիցը այն օրվանից, երբ սկսվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի զանգվածային սպանությունները, տեղահանությունները, ինչի արդյունքում Անատոլիայի հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվել են:

«Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը և դրա ցավոտ ժառանգությունը մեծ ճեղքվածք են առաջացրել երկու հասարակությունների միջև, որը կիզակետին է հասել՝ դրանց՝ որպես ցեղասպանության քաղաքական և իրավական գնահատմամբ», – հայտարարել է մարդու իրավունքների հարցով հանձնակատարը:

«Հայերի սպանդը և տեղահանությունը Օսմանյան իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտում էր», – ընդգծում է հանձնակատարը՝ հարց բարձրացնելով․ – «Արդյո՞ք սա նախապատրաստողները և հենց հանցագործությունները դատապարտվում են, թե՞ անտեսվում են, արդարացվում և նույնիսկ, փառաբանվում»:

Միևնույն ժամանակ, Նիլս Մուժնիեկսը ողջունել է փոխըմբռնմանն ուղղված քաղաքացիական հասարակության բոլոր քայլերը, նշել, որ չնայած բաժանարար գծերին հայ և թուրք հասարակությունները փորձում են հաղթահարել ցավոտ անցյալը, նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանն ու ընդհանուր պատմության վերականգնմանը՝ դրսևորելով մարդու իրավունքների իրական ոգի:

Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նկատել է տվել, որ Թուրքիայում քննարկումները, որը երկար տարիներ տաբու է եղել. անգամ քրեական հետապնդում էր իրականցվում այսպես կոչված ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու համար, սակայն վերջին տարիներին շատ հազվադեպ կարելի է հանդիպել այդ երևույթին, ինչը պայմանավորված է հայերի և թուրքերի միջև ավելի հաճախակի դարձած շփումներով, ինչպես նաև Թուրքիայի ներքին քաղաքականությամբ և մշակութային զարգացմամբ: Մուժնիեկսը նշել է նաև, որ չնայած ցամաքային սահմանը փակ է, երկու երկրների քաղաքացիները համեմատաբար ազատ այցելում իրար. նա մատնանշել է պաշտոնական թվեր. 2000 թվականին Թուրքիայում հայերի թիվը կազմել է մոտ 5500, իսկ 2013 թվականին՝ ավելի քան 73,000:

Միաժամանակ, Թուրքիայում բանավեճը անցյալի վերաբերյալ ավելի ակտիվացել է. շրջադարձային էր Ստամբուլում 2005 թվականին կազմակերպված գիտաժողովը, որից հետո Թուրքիայում հրատարակվել են հայկական ժառանգության մասին բազմաթիվ աշխատություններ: Բանավեճի գագաթնակետը համընկավ 2007 թվականին թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ, ինչը հանգեցրել է անցյալը վերաիմաստավորելու և հանդուրժողականության: Դրա վկայությունն էր 2008 թվականին թուրք մտավորականության կազմակերպած ստորագրահավաքը՝ որին մասնակցելով հազարավոր մարդիկ ներողություն էին հայցում հայերից:

 

Ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում