Wednesday, 01 07 2026
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

Աշխարհի 5 ամենաարագընթաց գնացքները

Ժամանակակից գնացքները մեքենաներից արագընթաց են: Իրականում անգամ սուպերմեքենաները չեն հասցնի bullet-train կոչվող շարժակազմերի հետևից, գրում է vestifinance.ru-ն:

Բազմաթիվ երկրներում արագընթաց գնացքները ստեղծվել են դեռ անցած դարի կեսին՝ հնարավորություն տալով մարդկանց քաղաքից քաղաք տեղաշարժվել կարճ ժամանակում:

Ներկայացնենք ամենաարագընթաց գնացքների վարկանիշային աղյուսակը:

5. ICE (Գերմանիա)

Ճեպընթացի ամենանոր վարկածը կոչվում է ICE 3 և ստեղծվել է Siemens-ի ու Bombardier-ի ղեկավարությամբ: Գնացքի առավելագույն արագությունը հասնում է 407 կմ/ժ-ի, իսկ շահագործմանը՝ 320 կմ/ժ-ի:

4. Shanghai Transrapid (Չինաստան)

Գնացքի ստեղծման վրա ՉԺՀ-ն ծախսեց 10 մլրդ յուան: Արդյունքում՝ հենց Չինաստանում ստեղծվեց մագնիսական բարձիկների վրա առաջին ճեպընթացը: Արագությունը հասնում է 431 կմ/ժ ի: Ամեն օր այն տեղափոխում է չորս մլն ուղևորի:

3. Harmony CRH380A (Չինաստան)

Գնացքի առավելագույն արագությունը 486 կմ/ժ է, այն ստեղծվել է CSR Qingdao Sifang Locomotive-ի ու Rolling Stock-ի կողմից: Սովորական ռեժիմում այն կարող է տեղաշարժվել 380 կմ/ժ արագությամբ: Գնացքը շահագործման հանձնվեց 2010-ին: Այսօր այս մոդելը տեղաշարժվում է չորս կարևորագույն ուղղություններով, այդ թվում՝ Պեկին-Շանհայ ուղղությամբ:

2. TGV/AGV (Ֆրանսիա)

TGV-ի (Trainà Grande Vitesse) առաջին մոդելները հայտնվեցին դեռ յոթանասունականներին: Համարվում է, որ հենց Ֆրանսիան Եվրոպայի համար խթան հանդիսացավ արագընթաց երկաթուղիների կառուցման համար: Այն հավաքում են TGV Alstom-ն ու Bombardier-ը:
Ամենաարագ ֆրանսիական սուպերգնացքները տեղաշարժվում են 320 կմ/ժ արագությամբ: TGV-ները օգտագործվում են ոչ միայն Եվրոպայում, այլև Հարավային Կորեայում ու անգամ ԱՄՆ-ում:

1. MLX01 (Ճապոնիա)

Ահա գնացքների չեմպիոնը: JR Central ընկերության գնացքը կարող է զարգացնել մինչև 590 կմ/ժ արագություն: Այն ստեղծողները պնդում են, որ իրենց գնացքը կարող է տեղաշարժվել ավելի արագ: Հաջորդ շաբաթ կարող է նոր ռեկորդ սահմանվել: Համաձայն պաշտոնական կանխատեսումների՝ գնացքը կարող է մեկ ժամում անցնել մինչև 372 մղոն ճանապարհ, այսինքն՝ շարժվել 600 կմ/ժ արագությամբ: Վերջնարդյունքում հնարավոր է, որ այն հաղթահարի ժամում 610 մղոնի արգելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում