Արգենտինայի կառավարությունը դատական հայց է ներկայացրել Ֆոլքլենդյան կղզիներում աշխատող բրիտանական նավթարդյունահանող ընկերությունների դեմ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգենտինայի Ֆոլքլենդյան կղզիների հարցերով նախարարը հայտարարել է, որ բրիտանական ընկերություններն իրենց մշակումները կղզիներին չափազանց մոտ են իրականացնում:
Բրիտանիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ կղզու բնակիչները բնական ռեսուսների մշակման իրավունք ունեն:
Ամսվա սկզբին բրիտանական ընկերությունները հայտարարեցին Ֆոլքլենդյան կղզիների շրջանում նավթի նոր հանքավայրերի հայտնաբերման մասին, ինչին Արգենտինայի կառավարությունը արձագանքեց բողոքի նոտայով՝ նշելով, որ ջրային տարածքի այդ հատվածներն Արգենտինային են պատկանում, և այնտեղ հորերի մշակումն անօրինական է:









































