Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թուրքիան զգալի ներդրում կունենա վրացական տնտեսության զարգացման գործում:
«Թուրքիայում հանդիպումները հիմնականում քաղաքական բնույթ էին կրում: Ես իմ թուրք գործընկերոջ հետ շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել: Թուրքիայում՝ վրացական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հարցում տրամադրվածությունները բավականին լավատեսական են, և կարծում եմ, որ այդ երկրից լուրջ ներդրումներ կկատարվեն: Թուրքիան Վրաստանի տնտեսության զարգացման գործում զգալի ներդրում կունենա, ինչը մենք ողջունում ենք»,- ասել է նախարարը` մեկնաբանելով Վրաստանի կառավարական պատվիրակության` Անկարա կատարած այցի արդյունքները:








































