Պրիմորյեում վիրավոր, ուժերը կորցրած վագրը, թակարդը թաթին, վաղ առավոտյան դուրս է եկել տայգայից Կավալերովսկի շրջանի Ուստինովկա գյուղի մոտակայքում: Կարմիր գրքում գրանցված վայրի գազանին տեղական որսորդներն էին հայտնաբերել, որոնք էլ տեղեկացրել էին ոստիկաններին: Վայրի գազանը, չնայած լուրջ վնասվածքին, դեռ վտանագավոր էր մարդկանց համար:
Վրա հասած ոստիկանների և վայրի բնության պահպանության ներկայացուցիչների մոտ այնպիսի տպավորություն էր, կարծես գազանը հատուկ էր դուրս եկել օգնություն խնդրելու: Վագրը ցավից ոռնում էր, շրջում էր գյուղի մոտակայքում, սակայն անտառ չէր գնում:
Մասնագետները որոշում են կայացրել բռնել վագրին: Ընդհանուր ուժերով վագրին բռնել և թակարդը հանել են: Մասնագետների կարծիքով՝ երիտասարդ կենդանին, որն ընդամենը մեկ տարեկան էր, ընկել էր ավելի մանր կենդանիների համար նախատեսված թակարդը:
Գազանին փրկելու հաջորդ փուլը նրան վերականգնողական կենտրոն տեղափոխելն էր: Անասնաբույժները տեղում պարզել են, որ վագրը այլ վնասվածքներ չունի և շուտով կապաքինվի:








































