ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի շրջանում շինարարների խումբը անզգուշորեն վնասել է 30 սմ տրամագծով գազատարը, ինչի հետևանքով բնական գազը բռնկվել է։ Այրվածքներ են ստացել 15 ախատողներ: Նրանցից մեկին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով նահանգի հակահրշեջային պաշտպանության ծառայությանը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 99-րդ ավտոմայրուղուն և երկաթուղուն շատ մոտ: Ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվել է երկու ուղղությամբ:
Գնացքների երթևեկությունը նույնպես դադարեցված է՝ մինչև կամրջի կոնստրուկցիայի ստուգման ավարտը:
Նշվում է նաև, որ ուժեղ այրվածքներ ստացած բանվորը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով:











































