Բորդեր-կոլլի ցեղատեսակի այս շունը կարողանում է գխի վրա պահել գործնականում ամեն ինչ՝ թենիսի գնդակից մինչև ընթրիքով լի ափսեն, հայտնում է fedpost.ru-ն:
Ռեբեկա Ջոնսոնը հասկացել է, որ Զելդա անունով իր շունը կարողանում է թենիսի գնդակը քթի վրա պահել այնպես, կարծես նա դրան սոսնձված է: Հետո նա սկսել է փորձարկումներ անել այլ առարկաներով, ի վերջո Զելդան կարողացել է գլխի վրա պահել գրքեր, խմիչքներ, ուտելիքով լի ափսեներ:
Տիրուհին իր շան լուսանկարները տեղադրել է համացանցում, որտեղ դրանք վայրկենաբար տրածվել են ամբողջ աշխարհով մեկ: Շունը նույնիսկ կարողանում է անշարժ մնալ, երբ գլխի վրա ջրով լի բաժակ է:










































