Տնտեսության մեջ համաշխարհային պահանջարկը «շարունակում է թույլ մնալ»: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Խոսքը միայն Եվրոպայի մասին չէ: Ես կարծում եմ` մենք բոլորս պետք է խոստովանենք, որ ընդհանուր առմամբ համաշխարհային պահանջարկը դեռևս շատ թույլ է մնում»,- ասել է նա` Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Օբամայի խոսքերով` «Չինաստանը մի քանի անհրաժեշտ քայլեր է անում տնտեսության համար` կենտրոնանալով սպառողների և ոչ թե արտահանման վրա, սակայն դա նշանակում է, որ նրանք այնպիսի արագ տեմպերով չեն զարգանա, ինչպես նախկինում»:
Օբաման նաև եվրոպացիներին կոչ է արել «հույս չունենալ, որ ԱՄՆ-ը բոլորի համար շարժիչ կհանդիսանա»:










































