ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այս շաբաթ պատրաստվում է այցելել Գերմանիա, Ճապոնիա և Հարավային Կորեա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Բեռլինում Քլինթոնը պատրաստվում է քննարկել Լիբիայի հարցը: Հիշեցնենք, Գերմանիան այն քիչ երկրներից էր, որը դեմ էր արտահայտվել Լիբիայում ռազմական գործողություններ սկսելուն:
Հավանաբար, ԱՄՆ պետքարտուղարը կձգտնի համոզել գերմանական իշխանություններին ավելի ակտիվ ներգրավվել հակաքադաֆիական կոալիցիայում: Քլինթոնը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Բացի այդ, Քլինթոնը կմեկնի երկրաշարժից տուժած Ճապոնիա, որտեղ Ճապոնիայի իշխանությունների հետ կքննարկի «ծագող արևի» երկրին աջակցություն ցուցաբերելու հարցը: Գտնվելով ասիական տարածաշրջանում` նա նաև կայցելի ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեա:









































