Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 24-ին Հայաստան այցի ընթացքում: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Ելիսեյան պալատին:
«Բանակցությունների ընթացքում կքննարկվի Ուկրաինայի դրությունը և մի շարք այլ հարցեր»,- ուրբաթ օրը հայտնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը:
Ավելի վաղ նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը չի բացառել նաև Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:







































