Անգլիական «Լիվերպուլ»-ը մտադիր է ձեռք բերել իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերը, հաղորդում է Football Italia-ն:
Իտալական կողմը Պյանիչի տրանսֆերի դիմաց պահանջում է 50 մլն եվրո: Ըստ աղբյուրի` Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռոմա»-ի հետ ավարտվում է 2018 թվականին:











































