Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն ամուսնալուծվում է իր կնոջից` Էվելին Իլվեսից: Այս մասին ասվում է Էստոնիայի նախագահի կայքում:
Վճիռն ուժի մեջ կմտնի ապրիլի 30-ից, նախկին ամուսինները կշարունակեն համատեղ դաստիարակել իրենց դստերը:
Թոմաս Հենդրիկ Իլվեսը և Էվելին Իլվեսը, ովքեր ամուսնացած էին 2004-ից, անձնական որոշում են ընդունել, որը ոչ մի կերպ կապված չէ երկրի նախագահի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Նրանք խնդրում են հանրությանը և ԶԼՄ-ներին ըմբռնումով մոտենալ այդ հարցին` հաշվի առնելով անչափահաս երեխայի զգացմունքները:









































