Ճապոնիայում հազվագյուտ ալբինոս դելֆինն իսկական աստղ է դարձել: Նա հանրաճանաչ է դարձել գույնը փոխելու ունակության շնորհիվ: Երբ սպիտակ դելֆինն ուժեղ հույզեր է ապրում` վարդագույն է դառնում: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Դելֆինն ապրում է Ճապոնիայի հարավում`Տայձի վայրում գտնվող կետերի թանգարանում: Որպես կանոն`նրա տեսակի ներկայացուցիչները գորշ գույն ունեն: Սակայն այս դելֆինը վարդագույն է դառնում, երբ զայրանում է, տխրում է կամ ամաչում:
Բանն այն է, որ դելֆինի մաշկը շատ նուրբ է, իսկ արյունատար անոթները մոտ են դրա մակերեսին: Այդ պատճառով էլ դելֆինը մարդու նման կարմրում է:
https://youtu.be/lg7F0IT5W60








































