Rolls-Royce-ը ստացել է ընկերության պատմության մեջ խոշորագույն պատվերը: Գործարքի պայմաններով՝ Rolls-Royce-ը Emirates-ին կմատակարարի Trent 900 շարժիչներ և կապահովի դրանց հետագա սպասարկումը: Գործարքի գումարը կազմել է 9.2 մլրդ դոլար՝ հայտնում է Reuters-ը:
«Emirates-ի հաջողությունը վերջին 30 տարում ակնառու է եղել… Rolls-Royce-ն ուրախ էր այդ հաջողության մասը լինել՝ ընկերությանը 1996թ. ի վեր շարժիչներ մատակարարելով: Մենք ուրախ ենք, որ Emirates-ը նորից վստահություն է ցուցաբերել մեր տեխնոլոգիաների հանդեպ՝ տալով մեր պատմության ամենամեծ պատվերը»,- հայտարարել է Rolls-Royce-ի ղեկավար Ջոն Ռիշթոնը:
Նշված շարժիչները կդրվեն 50 հատ Airbus A380 ինքնաթիռներում: Դրանց շահագործումը կսկսվի հաջորդ տարի:









































