«Աստղային պատերազմներ» կինոսագայի ստեղծող Ջորջ Լուկասը մտադիր է Կալիֆոռնիայի ամենահարուստ վայրերից մեկում զբաղվել մատչելի բնակարանների շինարարությամբ:
Times-ի տվյալով՝ այդկերպ Լուկասը ցանկանում է նաև վրեժ լուծել իր հարևաններից:
Հոլիվուդյան միլիարդատերը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ստուդիական համալիր ունի Կալիֆոռնիայի Մարին շրջանում՝ Սան Ֆրանցիսկոյից արևելք: Շրջանը հայտնի է բնական գեղեցկությամբ, լիբերալ հայացքներով ու բարեկեցությամբ:
Ավելի վաղ նա փորձել է ընդլայնել իր կինոստուդիան, սակայն ընդդիմության է հանդիպել իր հարուստ հարևանների կողմից: Նրանք մտածել են, թե դա կվնասի գյուղական մթնոլորտին, որին սովոր են:
Ռեժիսորը հիմա որոշել է նրանց պատասխան հարված հասցնել և իր հողատարածքում 244 էկոնոմ դասի տներ կառուցել:
Արդյունքում, նշում է The Times-ը, աստղային ռեժիսորի հարևանները սկսել են վախենալ իրենց անշարժ գույքի գնանկումից:
Ռեժիսորը ծրագրում է կառուցել նաև լողավազան, մրգատու այգի, միկրոֆերմա և պահեստ:











































