Թուրքիայի հատուկ ծառայությունները, որոնք ավելի վաղ ձերբակալել էին «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցության» ծայրահեղական խմբավորման երկու գրոհայինների, նրանց տները խուզարկելիս գտել են ապացույցներ իրենց կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների շարքի մասին:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության վարչությանը, խուզարկության ընթացքում գրոհայինների տներում և համակարգիչներում գտել են փաստացի ապացույցներ նրանց կազմակերպությունների ծրագրերի մասին, համաձայն որոնց՝ նրանք նախապատրաստել են մահափորձեր խորհրդարանի պատգամավորների, ազգային հետախուզական ծառայության սպաների, ոստիկանության, խոշոր ձեռնարկատերերի, գործարարների, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների դեմ:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները ծրագրել էին հագնել ոստիկանական համազգեստ և ներթափանցել ոստիկանական տեղամասեր ու այնտեղ ռումբեր պայթեցնել: Բացի այդ, գրոհայինները սովորել էին դայվինգ՝ դիվերսիա իրականացնելու համա Բոսֆոր և Դարդանել նեղուցներով անցնող ամերիկյան նավերի և խոշոր գործարարների զբոսանավերի դեմ: Մահափորձերի համար ծրագրվել է նաև թույն օգտագործել:







































