Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինի տրանսֆերը, վստահեցնում է բրիտանական մամուլը:
«Ազնվականներ»-ը ցանկանում են ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանին, սակայն «սերուցքայիններ»-ը պատրաստ չեն վաճառել տաղանդավոր ֆրանսիացու տրանսֆերը:
Հավելենք, որ Գոդինի հրաժարագինը կազմում է 29,5 մլն ֆունտ ստերլինգ:











































