«Սիրո և հոգատարության հորմոնը»` օկսիտոցինը, կանանց մայրերի է վերածում: Մկների վրա իրականացված գիտափորձը ցույց է տալիս, որ այդ նյութը մի քանի անգամ ուժգնացնելու է էգերի զգայունությունը ձագերի լացի և ճիչերի նկատմամբ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նյու Յորքի համալսարանի կենսաբանները «կույս մկներին» «սիրո հորմոն» են ներարկել: Կենդանիները միշտ օգնության են վազել ձագերին և ոչ միայն իրենց: Ավելին` այդ արձագանքներն ամրապնդվել են օրգանիզմում: Նույնիսկ կույս մկների ուղեղում օկսիտոցինի ազդակների արհեստական արգելափակումից հետո վերջիններս արձագանքել են մկների ճչոցներին և փրկել նրանց:










































