Վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի նկատմամբ, որը մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, հայտարարվել է դաշնային հետախուզում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությանը:
Թարգամաձեն ռուս ընդդիմադիրներ Սերգեյ Ուդալցովի, Կոնստանտին Լեբեդևի և Լեոնիդ Ռազբոզժաևի հետ մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու մեջ:
Ավելի վաղ ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ հետաքննությունն հանցանշաններ ունի, որոնք ապացուցում են, որ Թարգամձեն ֆինանսավորել է Ռուսաստանի ընդդիմությանը և մասնակից է 2012 թ. մայիսի 6-ին Մոսկվայում զանգվածային անկարգությունների կազմակերպմանը:
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի արտահանձնի Թարգամաձեին, քանի որ դա արգելված է երկրի սահմանադրությամբ:








































