ԱՄՆ-ում երեք ազգությամբ չինացիների մեղադրանք է ներկայացվել սև ռնգեղջյուրների, որոնք գտնվում են անհետացման եզրին, եղջյուրների մաքսանենգության համար,- հաղորդում է Associated Press-ը:
Չժիֆեյ Լին, ըստ հետաքննության տվյալների, մասնակից է եղել ԱՄՆ-ից Հոնկոնգ ավելի քան 20 եղջյուրների մաքսանենգությանը: Արգելված բեռը տեղափոխվել է ճենապակե ծաղկամաններում: Լիին հաջողվել էր ձեռբակալել, երբ 2013 թ. նա փորձել էր 59 հազար դոլարով գնել երկու եղջյուր Ձկնային ռեսուրսների պահպանության ծառայության գործակալից, որը քողարկված է աշխատել:
Երկրորդ մեղադրյալը՝ Շուեն Վեյը, 10 հազար դոլարի չափով կաշառք էր առաջարկել նույն ծառայության գործակալին՝ փորձելով օգնել Լիին ձերբակալությունից հետո:
Ռնգեղջուրները գտնվում են անհետացման եզրին այն պատճառով, որ Արևելքում նրանց եղջյուրներին բուժիչ հատկություն են վերագրում: Նրանք մտնում են ավանդական չինական դեղորայքի բաղադրության մեջ:








































