Կենսաբանների միջազգային խումբը հետևել է այն բանին, թե ինչպես է օքսիտոցինը՝ ընտանեկան երջանկության ու սերնդի մասին հոգ տանելու հորմոնը, «դիրիժորություն» անում կնոջ գլխուղեղում և միացնում մայրության ծրագիրը, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Nature ամսագրում:
Նյու Յորքի համալսարանից Ռոբերտ Ֆրեմկեն ու նրա գործընկերները եկել են այդ եզրակացության՝ ուսումնասիրելով մկների գլխուղեղը:
Ինչպես ենթադրում են հետազոտողները, օքսիտոցինի այդ ունակությունն ու դրա հետ կապված նեյրոնների ունակությունը կարելի է օգտագործել հոգեկան շատ հիվանդությունների բուժման համար:









































