ԱՄՆ Միսուրի նահանգի Վաշինգտոնի համալսարանի ուսանողների թիմը Կրիվ-Կյոր լճում զբաղվում էր թիավարությամբ, երբ անսպասելիորեն սկսել են ջրից ցատկել մեծ քանակությամբ ասիական ծածանաձկներ: Որոշ ձկներ նույնիսկ հայտնվել են նավերում: Ուսանողներից ոչ ոք այդ խոշոր ձկների հետ «հանդիպումից» չի տուժել:
Ասիական ծածանները կարող են ունենալ կես մետր երկարություն ու կշռել մինչև 45 կգ:
Ըստ թիմի կապիտանի, որը տեղի ունեցածը նկարահանել էր տեսախցիկով, ձկների այդ հարձակման պատճառը եղել է այն, որ կենդանիները ինչ-որ բանից վախեցած են եղել՝ հայտնում է «Ռոսիա-24»-ը:











































