Մեքսիկայի միանգամից 5 նահանգների իշխանությունները չորեքշաբթի երեկոյան հայտարարել են տագնապ՝ կապված ռադիոակտիվ նյութերի գողության հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգին:
Գողությունը կատարվել է Տաբասկո նահանգի Կարդենաս քաղաքապետարանում, որտեղ կոնտեյները գողացվել է այն տեղափոխող ֆուրգոնից: Տագնապ է հայտարարված Տաբասկո, Կամպեչե, Չյապաս, Օախակա և Վերակրուս նահանգներում:
Մասնագետները նշում են, որ խոսքը իրիդիում-192-ի մասին է: Այն լուրջ վտանգ է ներկայացնում առանց պաշտպանական միջոցների մարդու համար, ուստի իշխանությունները կոչ են անում այն հայտնաբերելու դեպքում կոնտեյներին ձեռք չտալ և անմիջապես հայտնել հատուկ ծառայություններին:











































