«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ՊՍԺ-ի դեմ խաղի մասին:
«Մենք կենտրոնացած էինք խաղում առաջին իսկ րոպեներից: Հասկանում էինք, որ պետք է խաղադաշտ դուրս գանք և հաղթենք: Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կարող է կատարվել: ՊՍԺ-ն գերազանց թիմ է, և մենք պետք է հիշենք, որ դիմակայությունը դեռ չի ավարտվել: Մեր թիմերի հաջորդ խաղը դիտարժան կլինի:
Ցանկացած հարձակվող միշտ ձգտում է գոլեր խփել: Այս խաղում կարողացա լավ դրսևորել ինձ»,- AS-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
.







































