Իտալացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետտիի «Մատնացույց անող մարդը» (Pointing Man) արձանը մայիսին Նյու Յորքում աճուրդի կդրվի և կարող է վաճառվել 130 մլն դոլարով, ինչը այն կդարձնի աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկարժեք քանդակը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ 1947թ. 180-սանտիմետրանոց «Մատնացույց անող մարդը» բրոնզաձույլ քանդակն աճուրդի պատմության մեջ երկրորդ լոտն է, որը նախնական գնահատմամբ՝ 100 մլն դոլարից ավելի արժե: Առաջինը Պիկասոյի «Ալժիրցի կանայք» գործն է եղել, որը գնահատվել է 140 մլն դոլար: Այն ներկայումս վաճառված չէ:
«Քանդակն իր եզակիությամբ առանձնանում է մյուս գործերից: Քանդակագործն ինքն է ձեռքով այն ներկել»,- ասել է Christie`s աճուրդի տան գլոբալ ստորաբաժանման ղեկավար Յուսի Պիլկանենին:
Եթե աճուրդի տան ակնկալիքներն արդարանան, «Մատնացույց անող մարդը» կգերազանցի Ջակոմետտիի «Քայլող մարդը I» քանդակի ռեկորդը: 2010թ. այն Christie`s-ի աճուրդում վաճառվել է 104 մլն դոլարով:











































