Ամենամեծ թվով ամերիկյան պարտատոմսեր ունեցող երկրների ցուցակում ճապոնիան մի քանի տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է Չինաստանին։ Այս մասին հաղորդում է PRAIM-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին օտարերկրյա փոխառությունների ընդհանուր ծավալը կրճատվել է մոտ 1 տոկոսով՝ մինչև 6.16 տրիլիոն դոլար:
2008-ից այս ոլորտը գլխավորող Չինաստանը իր ցուցանիշները նվազեցրել է 1.2 տոկոսով: Արդյունքում Ճապոնիան, որն ԱՄՆ պարտատոմսերի պորտֆելը կրճատել է միայն 1.1 տոկոսով, առաջին տեղում է: Նրա փաթեթն այժմ կազմում է 1 տրիլիոն 224 մլրդ 400 մլն դոլար, ինչը մոտ 700 մլն դոլարով ավելի է, քան Չինաստանինը:







































