Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավելի քան 900 անգամ «որսացել» են օտարերկրյա ինքնաթիռներ, որոնք մոտեցել են երկրի օդային տարածքին: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ դրանք հիմնականում եղել են Ռուսաստանի և Չինաստանի ինքնաթիռները:
Վերջին մեկ տարում նմանատիպ ակտիվությունը բավականին աճել է՝ գրեթե այնպես, ինչպես Սառը պատերազմի ժամանակ:
Ճապոնիայի կառավարությունը մեծացրել է ռազմական ավիացիայի ծախսերը՝ կապված այս ոլորտում Չինաստանի և Ռուսաստանի ակտիվացած գործունեության հետ:







































