Վաղը, ժամը 17.00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը կավարտի նախընտրական քարոզարշավը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ վաղը, ժամը 17.00-ին, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա իր ավարտական հավաքը, որին հրավիրում է բոլորին:
«Իսկ ես ընտրությունից հետո իմ ասուլիսը կտամ ամսի 19-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, երեկոյան ժամը հինգին, Ազատության հրապարակում»,- ասաց բանախոսը: